«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի և Փամբակ խոշորացված համայնքի համագործակցությամբ Վահագնիում 3 տարվա ընթացքում 23 տան տանիք է փոխվել ու հիմնանորոգվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ու Փամբակի համայնքապետարանի համագործակցությամբ կյանքի է կոչվում կարևոր մի ծրագիր, որից համայնքի մի շարք բնակիչներ օգտվել են նախորդ տարի, մի մասն էլ սպասում է իր հերթին:
Խոսքը համայնքի 10 բազմանդամ ընտանիքի տների տանիքների վերանորոգման ծրագրի մասին է, որի շրջանակներում ոչ միայն հիմնովին փոխվում ու բարեկարգվում են տանիքները, այլև տեղադրվում են արևային կայաններ:
Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սերգո Մայիլյանը նշում է՝ բնակիչները որգևորված ու հիացած են ծրագրով, գոհ են աշխատանքների կատարման ընթացքից, որակից ու ամենակարևորը՝ կամավորներից, որոնք ժամանել են Հոլանդիայից ու համայնքում դարձել իրական տեղացիներ:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամի ու Փամբակի համայնքապետարանի համատեղ նախաձեռնության շահառուները հատուկ ընտրված բազմանդամ ընտանիքներն են, որտեղ կան անչափահաս երեխաներ:
Ծրագրից օգտվող վահագնեցիների խոսքով՝ տան տանիքը փոխելը, այն հիմնանորոգելը, նյութերին ու մասնագետներին վճարելը մեծ ծախսեր է ենթադրում, ինչը բնակիչները չունեն ու ստիպված են եղել տարիներ շարունակ ապրել կաթկթացող տանիքների ներքո:
Տանիքների վերանորոգումից բացի, աշխատանքների ընթացքում փոխվում են նաև տների պատուհանները, նորացված տանիքի վրա էլ շվեյցարացի գործընկերների օգնությամբ տեղադրվում է արևային ջրատաքացուցիչներ կամ արեւային պանելներ: Թե՛ տանիքների կառուցատարերի, թե՛ թիթեղյա կոնստրուկցիաների ամրացման ու արևային կայանների տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ կատարում են Հոլանդիայից ժամանած կամավորները:
Բնակիչները գոհ են ու ոգևորված, մի շարք տներում էլ սպասում են ծրագրից օգտվելու իրենց հերթին:
Մանրամասները՝ Փամբակի համայնքապետարանի պատրաստած տեսանյութում