211652_close_icon

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի և Մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի նախաձեռնությամբ մետրոպոլիտենում հին ու բարի ավանդույթները կյանքի են կոչվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count42893 դիտում article-date 12:28 13-02-2023
Այն, որ վերջին ամիսներին Երևանի Կարեն Դեպիրճանի անվան Մետրոպոլիտենում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ու շարունակում են իրականացվել, դա գաղտնիք չէ։

Երեկ մայրաքաղաքում Երևանի Մետրոպոլիտենի տնօրինությունը հերթական լավ նախաձեռնությամբ է հանդես եկել։ 

Երևանի քաաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի և Մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում և հարակից տարածքներում իրականացվել են աշխատանքներ, որոնց արդյունքում տեղադրվել են LED լույսեր ու հիմա Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան այցելելիս երևանցիները կհիշեն սիրված կոմպոզիտոր Արմեն Մանդակունյանի «Երևան-Երևան» երգը․

Լույսերի մեջ շողում ես դու,
Հայոց կապույտ երկնի ներքո,
Եվ ես ունեմ մի մեծ երազ,
Որ մնա ջինջ երկինքը քո:
 
Երևա՜ն Երևա՜ն ,
Իմ միակ օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան:
 
Շատ հույսեր եմ քեզ հետ կապում
Եվ ժպիտով խորհում անվերջ,
Արդյոք ես եմ քո մեջ ապրում,
Թե հենց դու ես ապրում իմ մեջ:

Իսկ զբոսաշրջիկներն էլ կհամոզվեն, որ Երևանը հին ու բարի քաղաք է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մետրոպոլիտենի ղեկավարությունը լուսավորման լայնածավալ աշխատանքներ է իրականցրել նաև մետրոպոլիտենի մյուս կայարաններում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր