211652_close_icon

Սեպտեմբերի 5-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որին կմասնակցեն աշխարհահռչակ վերլուծաբաններ

views-count538 դիտում article-date 20:02 06-08-2025
Սեպտեմբերի 5-ին ժամը 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով, որին կմասնակցեն աշխարհահռչակ քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։
«Համաժողովի գլխավոր հյուրերը կլինեն հայտնի քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սայմսը և Ֆյոդոր Լյուկյանովը։ 

Համաժողովի ընթացքում կքննարկվեն՝ 

- Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունները, 

- ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա։ 

Վայր՝  Երևան, Վարդանանց 15/4 

Հեռախոս՝  033-47-92-09

Բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հայտ և մասնակցել ֆորումին։

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր