211652_close_icon

Փաշինյանը Ազգային երիտասարդական համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

views-count1807 դիտում article-date 20:43 05-08-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։

Վարչապետն իր ելույթում ողջունել է համաժողովի մասնակիցներին և նրանց ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին:

Համաժողովը միտված է համահայկական երիտասարդական օրակարգի առանցքային հարցերի քննարկմանը, սփյուռքի և Հայաստանի երիտասարդական շրջանակների միջև ցանցային աշխատանքի ընդլայնմանը, հայրենիքում սփյուռքի երիտասարդների ներուժի ներգրավմանն ու երիտասարդների դերի մեծացմանը Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում։

Նմանատիպ նյութեր