Արտառոց ու ողբերգական դեպք՝ Երևանում․ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնությունը չի մոտենում իրենց հասցե, որտեղ իր 49-ամյա կինը իրեն վատ է զգում, իսկ հաջորդ օրը կնոջը տեղափոխել են հիվանդանոց ու այնտեղ մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ն և հայտնել, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտենում իրենց հասցե, բայց իր աչքի առաջ մարդ է մահանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե, պարզաբանելով, որ հիվանդին տեղափոխում են բուժհիմնարկ, սակայն վճարումներ չկատարելով հրաժարվում են բուժօգնությունից և դա հաճախակի է լինում։
Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է կրկին զանգահարել Հրաչյա Ս․-ն և հայտնել, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն․-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է և ինքը բողքում է շտապօգնության աշխատակիցներից։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։