211652_close_icon

Ադամյանը չի կարողանում միանալ նոր ակումբին․ պատճառը՝ Քյոլնն է

views-count1258 դիտում article-date 23:20 02-08-2025
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը, որն արդեն պետք է տեղափոխվեր Գերմանիայի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբ, դեռևս չի կարողացել համաձայնության գալ «Քյոլնի» հետ պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է գերմանական Express պարբերականը։

Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «Քյոլնի» հետ նախատեսված է ևս մեկ տարի, և նա համարվում է ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։ Սակայն այս մրցաշրջանում Ադամյանը չի մտնում մարզչական շտաբի ծրագրերի մեջ և խաղաժամանակ չի ստանալու։

Կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնության հասնելու շանսերը քիչ են։ «Քյոլնը» չի ցանկանում փոխհատուցում վճարել պայմանագրի խզման համար, իսկ Ադամյանը պատրաստ չէ խզել պայմանագիրը առանց այդ պայմանագրային կետերի կատարման։

Ադամյանը նախորդ մրցաշրջանի ավարտը անցկացրեց վարձակալությամբ «Յան Ռեգենսբուրգում», որը դուրս մնաց 2-րդ Բունդեսլիգայից։ Այնտեղ նա անցկացրեց 16 խաղ և խփեց 2 գոլ։

Նմանատիպ նյութեր