2958 դիտում
14:01 11-11-2020
Հենրիխ Մխիթարյանին չեն թույլատրում միանալ Հայաստանի ազգային հավաքականին. պատճառը կորոնավիրուսն է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական [url=https://www.ffa.am/uploaded/2018/AS%20Roma%20Letter%20Henrikh%20MKHITARYAN.pdf]գրություն[/url] էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:
Նոյեմբերի 7-ին «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ՀՖՖ ուղարկվեց Հռոմի շրջանային առողջապահական համակարգի կողմից գրված ևս մեկ [url=https://www.ffa.am/uploaded/2018/Uefa.pdf]նամակ[/url], որում, հղում տալով Իտալիայում ընդունված առողջապահական նոր օրենքին, նշվում է, որ «Ռոմայում» ընդգրկված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող սպորտային որևէ միջոցառման մինչև կարանտինի ժամանակահատվածի ավարտը: Ֆուտբոլիստները պետք է ինքնամեկուսանան ակումբի բազայում և չեն կարող լքել Իտալիայի սահմանները, հետևաբար, նաև միանալ իրենց երկրների հավաքականներին:
Նշված օրենքը վերաբերում է ոչ միայն «Ռոմային», այլև, օրինակ, «Միլանին», «Ինտերին, «Ֆիորենտինային», «Ջենոային» այսինքն՝ բոլոր այն ակումբներին, որոնք ներկայացնում են Իտալիայում կորոնավիրուսի օջախի առավել մեծ տարածում ունեցող շրջանները:
Հենրիխ Մխիթարյանը պատրաստ էր և մեծ ցանկություն ուներ միանալու Հայաստանի ազգային հավաքականին՝ հաշվի առնելով առաջիկա երկու հանդիպումների կարևորությունը մեր թիմի համար: Ինպես Հենրիխ Մխիթարյանը, այնպես էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի օր շարունակ բանակցել են «Ռոմայի» հետ՝ փորձելով բացառության կարգով ապահովել մեր ավագի ժամանումը Հայաստան, սակայն ակումբից ևս մեկ անգամ հաստատել են, որ հարցի դրական հանգուցալուծումը կախված չէ իրենցից:
Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա ժամանել Հայաստան և մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին:
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
15:30 24-08-2020
«Լոռի» ակումբի մասնակցությամբ առաջիկա երկու հանդիպումները հետաձգվել են. պատճառը կորոնավիրուսն է
2777 դիտում
19:50 04-06-2021
Պատիվ էր միանալ հավաքականին Շվեդիայում. Յուրա Մովսիսյանի գրառումը
Այս բաժնից
610 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
556 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից