211652_close_icon

Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

views-count2611 դիտում article-date 17:05 02-08-2025
Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-29-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հուլիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին,

◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հուլիսի 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին և 29-ին,

◾️ Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Արաբկիրում՝ հուլիսի 26-ին և 29-ին,

◾️ Շենգավիթում՝ հուլիսի 27-ին և 29-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նմանատիպ նյութեր