211652_close_icon

Վեդիի քննչական բաժնի քննիչների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արտաշատի նախկին համայնքապետը փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, չի դադարեցրել ապօրինի շինությունների կառուցումը և ոչ միայն

views-count32940 դիտում article-date 10:47 02-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնից ստացվել է տեղեկություն այն մասին, որ քրեական վարույթի շրջանակներում վարույթային գործողությունների արդյունքում հայտնաբերվել են փաստական տվյալներ, ըստ որի Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Բենիամինյանը 2017 թ․ սեպտեմբերի 19-ից մինչև 2021թ․ հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնը, պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկության նախկին քաղաքապետը օրենքով սահմանված կարգով չի ձեռնարկել միջոցներ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ, չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և շուկայականից անհամեմատ ցածր գնով օտարել է համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Արտաշատ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև համայնքի համար առաջացրել է ծանր հետևանքներ:  

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթը՝ ՀՀ քր․ օր․-ի 445 հոդվածի 1-ին մասի, 447 հոդվածի 1-ին մասի, 296 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 442 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Կարեն Բենիամինյանը այժմ աշխատում որպես «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր