211652_close_icon

Esports World Cup 2025. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակչում է

views-count817 դիտում article-date 20:30 30-07-2025
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Նախորդ փուլում Լևոնը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։

Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով՝ միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։

 

Նմանատիպ նյութեր