Հայաստանի հավաքականը պատմական նվաճում է գրանցել. FIFA World Cup
Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության որակավորման փուլը մեկնարկում է երկու անընդմեջ հաղթանակով: Այս մասին հայտնում է աշխարհի առաջնության՝ թվիթերի պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օրեր առաջ հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի նկատմամբ, իսկ մարտի 28-ին, Երևանում 2-0 հաշվով հաղթեց Իսլանդիային: