211652_close_icon
views-count1363 դիտում article-date 20:00 30-07-2025

«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»

«Ռոման» պայմանագիր է ստորագրել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դեյվիս Վասկեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։

Կոլումբացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը 2023թ. հունվարից պատկանում էր «Միլանին», սակայն նա այդ թիմի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նախորդ մրցաշրջաններում Վասկեսը վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Ուենսդեյում», «Ասկոլիում» ու «Էմպոլիում»։

Նմանատիպ նյութեր