211652_close_icon

Աբովյան քաղաքում պարեկները իրականացրել են «Մեր գյազարը՝ «յաշիկիդ» մեջ» օպերացիա․ օրինախախտ «յաշիկավարը» տաք հետքերով հայտնաբերվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count27944 դիտում article-date 16:54 30-07-2025
Վերջին ամիսներին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանի, Արտաշես Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, 1-ին վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի, 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի, 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Մխիթար Սարգսյանի, 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Կարապետյանի գլխավորությամբ 24 ժամ ռեժիմով մանավանդ ամառվա այս հանգստյան օրերին ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են բազմաթիվ օրինախախտ վարորդների, այդ թվում ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վարելու, անչափահասի կողմից ավտոմեքենա վարելու, առանց ամրակապվելու, հեռախոսով խոսելու, ղեկին ծխելու, ավտոմեքենայից աղբ նետելու, փոխարինված համարանիշներով երթևեկելու դեպքեր և բոլոր այդ օրինախախտների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 30-ին, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում ավտոմեքենան վարում է առանց ամրակապվելու և հեռախոսով խոսելով։

Տեղում գումարտակի հրամանատար Լ․ Բադալյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ս․ Գալստյանի և 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի կողմից իրականացվում է օպերացիա, որը կրում է «Մեր գյազարը յաշիկիդ մեջ» անունը։

Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերում են օրինախախտ վարորդին և ենթարկում վարչական պատասխանատվության։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օրինախախտ վարորդը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 31-ամյա Արման Ե․-ն է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր