52562 դիտում
18:55 19-06-2019
Երևանի ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ հայտնաբերվեց օրինախախտ յաշիկավարը. յաշիկը գրանցված է «Ծղոտներ» ռեստորանի տիրոջ անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արամն Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Mercedes G500 մակնիշի 10 QQ 111 համարանիշի օրինախախտ վարորդին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կատարած խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Երևան քաղաքում հայտնի «Ծղոտներ» ռեստորանային համալիրի սեփականատեր «Ծղոտների Գևորին»:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2019/06/17/1127580/] ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, միևնույն է, կան վարորդներ, որոնք կարմիր կովի նման կաշին չեն փոխում կամ, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։
Վերջին ամիսներին հանրապետության ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել մեծ թվով ավտոմեքենաներ, այդ թվում՝ վերջին դասի, որոնց վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ մեծ թվով ավտոմեքենաների վարորդներ ու սեփականատերեր էլ եղել են հանրությանը հայտնի անձնավորություններ և բոլորն էլ ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Շատ վարորդների մոտ դա հանդիսացել է որպես զսպաշապիկ. սկսել են ավտոմեքենաները վարել՝ խախտումեր չանելով։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր տեսանյութ, որով երևում է, թե ինչպես է Mercedes G 500 մակնիշի 10 QQ 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում երթևեկում հանդիպակաց՝ լրիվ արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+