211652_close_icon

Վիզայի տրամադրումից հետո դրա հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն

views-count1858 դիտում article-date 13:57 30-07-2025
Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«ԱՄՆ վիզան ոչ թե անձին վերապահված իրավունք է, այլ անձին տրվող արտոնություն։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ եթե դուք թույլ եք տալիս օրենքի խախտում, վիզան կարող է հետ կանչվել»,- տեղեկացնում են դեսպանատնից։

Նմանատիպ նյութեր