Ժողովրդավարության առումով տհասության հետ գործ ունենք. դասախոսներին քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում են
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բավական է տեսնել Ամերիկյան համալսարանի վրա գրոհը, որ համոզվես, որ ժողովրդավարության առումով տհասության հետ գործ ունենք։
Որովհետև ոնց առաջ էին դասախոսներին քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատում (իբր ժամերի պակասի պատճառով), այդպես էլ հիմա են ազատում։ Կամ էլ այնպիսի պայմաններ ստեղծում, կոտրում, որ թողնի գնա։
Դասախոսը քաղաքացի է, որն ազատ է ունենալ քաղաքական նախասիրություններ, զբաղվել քաղաքականությամբ, պայքարել ... Մի պայմանով. դա կարող է անել աշխատանքից ազատ ժամերին, բուհի պատերից դուրս` չներգրավելով ուսանողներին։
AUA-ն այս առումով դասական օրինակ է։
Ինքս միշտ զբաղվել եմ քաղաքականությամբ, բայց լրագրողները կհաստատեն, երբ զանգում են իմ` բուհում եղած ժամերին, խնդրում եմ զանգահարել աշխատանքից հետո»։