36971 դիտում
15:21 23-06-2021
Սիրված ու ճանաչված բժիշկ, Նևրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը հերքեց, որ իրեն աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների համար. նոր պաշտոնակատարն էլ վստահեցրեց՝ բուժումը լինելու է անվճար, շենքն էլ չի մասնավորեցվելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ում էին հավաքվել այնտեղ իրենց բուժումը ստացող մեծ թվով քաղաքացիներ, ովքեր իրենց անհամաձայնությունն էին հայտնում, որ դեմ են տնօրեն Ցոլակ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշմանը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնում իրենց բուժումը ստացող քաղաքացիներն ասում էին. «Մեզ համար անակնկալ էր այս որոշումը։ Հանրապետության ամենալավ, ամենաճանաչված, ամենապրոֆեսիոնալ բժիշկներից մեկն է Ց. Հակոբյանը, ում շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել։ Հիմա, չգիտես ինչու, մի գրչի հարվածով որոշել են նրան ազատել աշխատանքից։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ու խնդրում ենք, որպեսզի հրաման տվողը վերանայի իր որոշումը և մեզ բուժող պրոֆեսիոնալ բժշկին, լավ մարդուն հետ բերեն նույն աշխատանքին։ Մենք գիտենք, որ նրան հեռացրել են նաև քաղաքական դրդապատճառներով»։
Սակայն Ց. Հակոբյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հերքեց իրեն քաղաքական դրդապատճառներով ազատելու որոշումը։ Նոր տնօրենի մասին էլ ասում էր, որ նա բժիշկների ընտանիքից սերված անձնավորություն է, նա կշարունակի նույն ձևով աշխատել, ինչպես մինչև այժմ աշխատել է ինքը՝ ողջ կոլեկտիվի հետ, և իրենց բուժումը ստացող քաղաքացիներին խնդրեց, որպեսզի ոչ մի քաղաքական պատճառ չփնտրեն իրեն աշխատանքից ազատելու մեջ։
Տնօրենի պաշտոնակատար Աստվածատրյանին էլ այնտեղ բուժում ստացող քաղաքացիները հարց ուղղեցին, որ իրենք ունեն տեղեկություններ, որ դա միտումնավոր է արվել, որպեսզի կենտրոնը լուծարեն, իսկ հետագայում շենքը մասնավորեցնեն։
Տնօրենի պաշտոնակատարը հերքեց այդ ամենը՝ ասելով, որ դա սուտ է, իրականությունից հեռու, իսկ բուժում ստացողների հարցին, որ Ց. Հակոբյանի ու ողջ կոլեկտիվի շնորհիվ իրենք երկար տարիներ ոչ միայն բուժվել են, այլ նաև հոգեբանական մեծ աջակցություն են ստացել, բուժումներն էլ կատարվել է անվճար, ապա ունեն մտավախություն, որ հնարավոր է՝ բուժումը դառնա վճարովի, Աստվածատրյանը դա նույնպես հերքեց, պարզապես խնդրեց՝ որոշ ժամանակ կենտրոնին ավելի մոտիկից ծանոթանալու համար։
Նա մասնագիտությամբ ռենտգենոլոգ է, իսկ ֆոտոլրագրողի հարցին, թե ինչպես է նա աշխատելու՝ որպես հոգեբան, ինչո՞ւ չէ՝ նաև հոգեբույժ աշխատելու պացիենտների հետ, նա ասաց. «Դրա համար կան քույրեր, ովքեր իրենց գործի գիտակ կլինեն»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3104 դիտում
20:40 09-06-2021
Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ