4583 դիտում
12:28 23-03-2021
Լոռու մարզպետարանի աշխատակցին քաղաքական ընդդիմադիր հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից. Tert.am
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանին աշխատանքից հետացրել են քաղաքական հայացքների պատճառով:
Tert.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշել է՝ իրեն հայտնեցին, որ պետք է ազատման դիմում ներկայացնի, կամ էլ ոստիկանությունը պետք է իր անձնական գործերը ստուգել, ինքն էլ քաշքշուկների մեջ չընկնելու համար ազատման դիմում է ներկայացրել:
«Աշխատանքից ազատման հիմքը եղել է ֆեյսբուքյան էջիս գրառումները, որտեղ ես մեկնաբանում էի երկրում տիրող իրավիճակը և ներկայացնում իմ անձնական կարծիքը: Ես վերադարձա պատերազմից և տեսա՝ ինչ վիճակում է գտնվում երկիրը, սկսեցի մեկնաբանել իրավիճակը և նշել՝ հետպատերազմյան շրջանում հանրահավաք կազմակերպելը, կամ արտահերթ ընտրություններ նշանակելը այդքան էլ տեղին չէ, պետք է ուղղակի համախմբվել և խնդիրները լուծել, ոչ թե ընտրությունների գնալ»,- ասաց Արշակ Բաղդասարյանը:
Նա նշեց՝ աշխատանքից ազատման մասին տեղեկացվել է իրավաբանական բաժնի պետի միջոցով, ով էլ առաջարկել, որ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:
Արշակ Բաղդասարյանը սա որակում է որպես քաղաքական հետապնդում ընդդիմադիր հայացքների պատճառով:
«Մարզպետը կանչել է իրավաբանական բաժնի պետին և հայտնել՝ կամ պետք է ազատման դիմում գրի, կամ էլ անձնական գործերը ուղարկում ենք ոստիկանություն:
Ես դիմում եմ ուղարկել մարզպետին, որ հասկանամ՝ ինչ հիմունքներով են ինձ ազատում աշխատանքից և ինչու՞ պետք է գործերս ուղարկվեն ոստիկանություն, առայսօր պատասխան չկա: Ես որևէ անձի չեմ վիրավորել կամ հայհոյել, դա իմ անձնական էջն է և ես գրել եմ այն, ինչ մտածում եմ, հիմա ես սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում»,-նշեց նա:
Մարզպետարանի աշխատակիցը հայտնեց՝ ստիպված է եղել գրել ազատման դիմում, բայց այնուամենայնիվ մարզպետարանից սպասում է արձագանքի:
«Ես գրել եմ ազատման դիմում և արդեն ինքս պատրաստ չեմ այնտեղ աշխատել, քանի որ իմ անձնական կարծիքի պատճառով ենթարկվում եմ քաղաքական հետապնդման, ես մասնակցել եմ պատերազմին և ունեմ առողջական խնդիրներ, իսկապես պատրաստ չեմ քաշքշուկների մեջ ընկնել ոստիկանությունում:
Մարզպետարանից պատասխան չստանալու դեպքում՝ ես պատրաստվում եմ իրավական դաշտ տեղափոխել այս գործընթացը»,- նշեց Արշակ Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր
3104 դիտում
20:40 09-06-2021
Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են քաղաքական հայացքների պատճառով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
718 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը