211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. «Ford»-ը հայտնվել է կանաչ գազոնում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count37708 դիտում article-date 16:02 29-07-2025
Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտոթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Նիկոլայ Միրզոյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է քննությունը վարեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Երևանի կայազորի քննիչները:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր