211652_close_icon

Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է տարածել շատրվաններից հնչած «Доля воровская» երգի մասին

views-count5146 դիտում article-date 11:03 28-07-2025
Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «Доля воровская» երգի հետ։

«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։

Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։

Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։

Նմանատիպ նյութեր