Վերանորոգումից հետո կրկին գործում է Հռոմի ամենահայտնի շատրվաններից մեկը
Ավարտվել է Հռոմի Իսպանական հրապարակում գտնվող հայտնի «Նավակ» շատրվանի վերանորոգումը:
Մեկ տարի տևած աշխատանքների արժեքը 210 000 եվրո է կազմել:
Այժմ հայտնի «Նավակ» շատրվանը կրկին գեղեցկացնում է Իսպանական հրապարակի աստիճանները։