211652_close_icon

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է․ ՆԳ նախարարի տեղակալները հրահանգավորում են իրականացրել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2320 դիտում article-date 19:58 27-07-2025
Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։

Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին և լողափերում անցել են ուժեղացված ծառայության՝ իրականացնելով կանխարգելիչ, նաև իրազեկման միջոցառումներ։

 Սևանա լճում և ափամերձ տարածքներում Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունների աշխատակիցները իրականացնում են վերահսկողություն՝ բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին պարբերաբար հիշեցնելով անվտանգության կանոնները։
 Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք խստորեն պահպանել անվտանգության, ճանապարհային երթևեկության և համակեցության բոլոր կանոնները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր