19452 դիտում
14:48 13-11-2024
Ինչո՞ւ է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն անակնկալ այցելել Կոտայքի մարզ և Ներքին գործերի նախարարի ու ՆԳՆ ոստիկանության պետի ի՞նչ կարգադրություններ է փոխանցել պարեկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Խուդինյանը Պարեկային ծառայողներին է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ Պարեկային ծառայությունը պետք է շարունակի պայքարը ոչ միայն հանցավորության դեմ, այլև կատարի աշխատանքներ, որոնք կկանխեն քրեորեն պատժելի արարքները, և խիստ կպատժվեն այն պարեկները, ովքեր կհանդուրժեն այն վարորդներին, որոնք ավտոմեքենաները կվարեն ոչ սթափ, չեն լինի ամրակապված, հասարակության նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք:
Խորհրդակցությանը ելույթով հանդես եկան նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը:
Վերջում Ա. Խուդինյանը տվեց հանձնարարականներ և տեղեկացրեց, որ ինչպես իր, այնպես էլ ՊԾ հրամանատարի տեղակալ Արմեն Մաթևոսյանի անակնկալ ստուգումները շարունակվելու են:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+