211652_close_icon

Իտալիայի չեմպիոնը նոր դարպասապահ կունենա

views-count256 դիտում article-date 18:00 27-07-2025
«Նապոլին» ձեռք կբերի «Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչին: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Իտալիայի չեմպիոնը սերբ դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար 4 տարվա ընթացքում կվճարի 21 միլիոն եվրո։

Գործարքում կներառվի նաև «Նապոլիի» հարձակվող Սիրիլ Նգոնգը, որը վարձավճարով կտեղափոխվի «Տորինո»։

28-ամյա Միլինկովիչ-Սավիչը «Տորինո» է տեղափոխվել 2017թ. հուլիսին, 158 խաղից 52-ում նա դարպասն անառիկ է պահել։

Նմանատիպ նյութեր