«Արսենալը» նոր դարպասապահ ձեռք բերեց
Լևերկուզենի «Բայերը» հաստատել է, որ իր դարպասապահ Բերնդ Լենոն տեղափոխվել է «Արսենալ»:
Լոնդոնյան ակումբը 26-ամյա դարպասապահի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել:
Կողմերը չեն հրապարակում գործարքի մանրամասները, սակայն ըստ տարբեր աղբյուրների, լոնդոնցիները գերմանացու համար կվճարեն 22 մկն ֆունտ:
«Բայերում» Լենոն 7 տարի է անցկացրել: Վերջին մրցաշրջանում նա բունդեսլիգայում 33 հանդիպման է մասնակցել և բաց թողել 40 գնդակ: