Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին
«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Դադարը ուժի մեջ կլինի ամեն օր մինչև հետագա ծանուցում այն տարածքներում, որտեղ IDF-ն գործողություններ չի իրականացնում՝ ալ-Մավասի, Դեյր ալ-Բալահ և Ղազա քաղաք», – հավելել է մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ «ժամը 06:00-ից մինչև 23:00-ն կլինեն նշանակված անվտանգ երթուղիներ՝ Գազայի հատվածով բնակչությանը սնունդ և դեղորայք մատակարարող և բաշխող ՄԱԿ-ի և մարդասիրական ավտոշարասյուների անվտանգ անցումն ապահովելու համար»։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը նշել է, որ այս որոշումները «համաձայնեցվել են ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ»։