211652_close_icon

Մբապեն հաստատել է․ կլինի «10» համարը

views-count778 դիտում article-date 19:20 24-07-2025
Կիլիան Մբապեն X սոցիալական ցանցի իր էջում գրել է «10»` ըստ էության հաստատելով հեղինակավոր աղբյուրների տարածած այն տեղեկությունը, որ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ֆրանսիացուն վստահել «10» համարը:

26-ամյա Մբապեն «Ռեալում» նորամուտի մրցաշրջանն անցկացրել էր «9» համարով: Ֆրանսիայի հավաքականի ավագն իսպանական ակումբում 59 խաղում խփել է 44 գոլ:

Նմանատիպ նյութեր