slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Խոշոր հրդեհ՝ Երևանում. հրշեջների, պարեկների և «Հայանտառ»-ի աշխատակիցների շնորհիվ կրակը, որը տեսանելի էր անգամ 1 կմ-ից, հնարավոր եղավ մեծ դժվարությամբ մարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Երևանում. հրշեջների, պարեկների և «Հայանտառ»-ի աշխատակիցների շնորհիվ կրակը, որը տեսանելի էր անգամ 1 կմ-ից, հնարավոր եղավ մեծ դժվարությամբ մարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count39448 դիտում article-date 11:41 24-07-2025
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2-րդ բաժնում կրակ և ծուխ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ, թիվ 3-րդ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության Հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ անտառային ծածկույթի այդ հատվածում կրակի տարածման դեմ պայքարել են «Հայանտառ»-ի աշխատակիցները: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ: 

Հրշեջների հետ կրակի տարածման դեմ պայքարում էին նաև նույն վաշտի պարեկներ Գոռ Հախնազարյանն ու Սերոբ Չրաղյանը: 
 
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր