211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. հրշեջների, պարեկների և գործարանի աշխատակիցների շնորհիվ կրակը, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից, չհասավ անտառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count15158 դիտում article-date 13:06 14-07-2025
Այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի, Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկների և «Կայծ» գործարանի աշխատակիցների շնորհիվ Կոտայքի մարզում կանխվել է կրակի տարածումը՝ դեպի անտառներ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում՝ Երևանյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող, սովետական տարիներից հայտնի, նախկին «Միխիտ» գործարանում կրակ ու ծուխ է նկատվում: 
 
Դեպքի վայր են ժամանել Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են նշված գործարանի, որը հետո անվանափոխվել է «Կայծ» անունով, աշխատակիցները, ապա ժամանած հրշեջներն ու ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն: 
 
Հրդեհը ժամեր անց մեկուսացվել, ապա մարվել է: 
 
Պարզվել է, որ այրվել է գործարանի տարածքում առկա շինությւուններից մեկի (4-հարկանի) 1-ին հարկում մոտ 220 քմ տարածք, այրվել է այնտեղ կայանված, խոտաված «Lexus» մակնիշի ավտոմեքենան, մեծ քանակի թեփ, կուտակվող փայտ, պադոններ ու այդ կրակը շնորհիվ օպերատիվ ծառայությունների չի հասել անտառներ. հենց խոտածածկ տարածքում մարել են կրակը: 

Թե ինչն է եղել հրդեի պատճառը, պարզվում է: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր