Ֆիորենտինայի նախկին պաշտպանը մահացած է հայտնաբերվել
«Ֆիորենտինայի» նախկին պաշտպան Չելեստե Պինը մահացել է 65 տարեկան հասակում։ Նրա մարմինը հայտնաբերել է ընտանիքի անդամներից մեկը երեքշաբթի՝ հուլիսի 22-ին, Ֆլորենցիայում գտնվող նրա բնակարանում, որից հետո տեղեկացվել է ոստիկանությունը։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ իրավապահները սկսել են հետաքննություն մահվան պատճառները պարզելու համար։ Հնարավոր պատճառների թվում դիտարկվում է նաև ինքնասպանության վարկածը։
Չելեստե Պինը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերա է ունեցել 1979-ից 1996 թվականը։ Նա հանդես է եկել «Պերուջա», «Ֆիորենտինա», «Վերոնա» և «Սիենա» ակումբներում։ Ա Սերիայում
Պինն անցկացրել է 263 հանդիպում, իսկ Բ Սերիայում՝ 136։
1984 թվականին Իտալիայի Մ-21 երիտասարդական հավաքականի կազմում Պինը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։