211652_close_icon

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

views-count853 դիտում article-date 23:00 22-07-2025
Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։

«Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ ճիշտ ժամանակն էր Աղասիին դիմելու համար։
Մոգություն չկար, բայց Աղասին մի քանի շատ իմաստուն խոսքեր ասաց, ինչն ինձ օգնեց»,- Ռունեի խոսքերը մեջբերում է Tennis.com-ը։

Վաշինգտոնի ATP-500 մրցաշարում Ռունեն պայքարը կսկսի երկրորդ շրջանից։

Նմանատիպ նյութեր