Հոլանդիայի հավաքականը շատ իմաստուն խաղ է ցուցադրում. Մարկո վան Բաստեն
Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը նշել է, որ 2014 թվականի աշխարհի առաջնութնունում «նարնջագույնները» հանդես են գալիս ճկուն խաղային համակարգերով: Նրա խոսքերով Հոլանդիայի հավաքականը տարբեր խաղային իրավիճակներից ելնելով գրագիտորեն վերակառուցում է իր խաղը:
« Չեմ կարծում, որ իմաստ ունի քննադատել Հոլանդիայի հավաքականի տակտիկական համակարգը: Թիմը հստակ խաղային ալգորիթմով չի խաղում, և վերակառուցում է իր խաղ տարբեր խաղային իրավիճակներից ելնելով: Հոլանդիայի հավաքականը շատ իմաստուն խաղ է ցուցադրում: Երբ անհրաժեշտ է` խաղում է պաշտպանությունից կամ, երբ անհրաժեշտ` դիմում է հարձակման: Դեռևս ամեն ինչ լավ է դասավորվում թիմի համար աշխարհի առաջնությունում»,- վան Բաստենի խոսքերը մեջբերում է De Telegraaf-ը: