«Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» առաջատարի ծառայություններով
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները ներկա են եղել Իսպանիայի առաջնության «Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա» հանդիպմանը։
Ըստ FootballTransfers-ի տեղեկությունների՝ նրանք մանրակրկիտ ուսումնասիրում են «Ռեալ Սոսյեդադի» առաջատար Միկել Օյարսաբալի խաղը։ Նշվում է, որ անգլիական ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։
Օյարսաբալի գործող պայմանագրում ներառված է հրաժարագին, որը կազմում է 75 միլիոն եվրո։
Իսպանացին իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալ Սոսյեդադում» և ներկայում թիմի ավագն է։ Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։