Երբ կարդում եմ Փաշինյանի ու իր տիկնոջ մեկնաբանությունները, ամոթ եմ զգում իրենց փոխարեն. Մելիքյան
Անպարկեշտ, փողոցային արտահայտությունները պատել են ամբողջ լրատվադաշտն ու հասարակությունը, և դա քաղաքական վերնախավից է գալիս։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 22–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն ու ընդհանուր իրավիճակը։
«Սկսած վարչապետից մինչև սոցիալական ցանցերի հասարակ օգտատեր այդ բառապաշարը, կարծես թե, դարձնում են սովորական»,- նշեց Մելիքյանը։
Այս առումով նա դրական գնահատեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեր դրված նոր օրինագիծը։ Առաջարկվում է, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերը վերաբերեն ոչ միայն այն դեպքերին, երբ այդ վիրավորանքն ու զրպարտությունը ԶԼՄ-ով է տարածվել, այլև եթե այն տարածվում է սոցցանցերում անմիջապես օգտատիրոջ կողմից։
«Այս փոփոխությունների իմաստը նաև այն է, որ ներմուծվում է «հեռացման պահանջի» ինստիտուտը։ Եթե մինչև հիմա և՛ Քաղաքացիական օրենսգիրքը, և՛ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը նախատեսում էին, որ զրպարտված անձը կարող է պահանջել հերքում կամ օգտվել պատասխանի իրավունքից, ապա հիմա և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության պարագայում տուժած անձը կարող է պահանջել այդ հրապարակման հեռացում»,- նշեց Մելիքյանը՝ նկատելով, որ շատ կարևոր է, որ «հեռացման պահանջի» կիրառումը խիստ համաչափ լինի։
Ըստ Մելիքյանի՝ հնարավոր է, որ շատ օբյեկտիվ քննադատական հոդված հրապարակվի, որում լինի միայն մեկ վիրավորական արտահայտություն, որն անընդունելի է, կարելի է միայն այն հեռացնել։
«Սա միտված է հատկապես սոցիալական ցանցերում կեղտոտ մթնոլորտի առողջացմանը։ Համոզված եմ, որ սա անհրաժեշտություն է»,- նշեց Մելիքյանը։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե նոր օրինագիծը կարող է սպառնալիք լինել խոսքի ազատության իրավունքի իրացման համար, Մելիքյանը նշեց՝ ո՞վ է ասել, թե հայհոյախոսությունը կապ ունի խոսքի ազատության հետ։
Հարցին՝ արդյոք այդ օրենքի ընդունումից հետո վարչապետն ու տիկինը ևս պատասխանատվություն կկրեն իրենց գրառումների համար, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Այն բառապաշարը, որով վարչապետն ու իր տիկինն արձագանքում են իրենց ուղղված վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն անընդունելի և դատապարտելի են։ Կարծում եմ՝ երկրի առաջին դեմքն ու իր տիկինը պետք է ավելի զուսպ, ինքնատիրապետող լինեն և հասարակության համար օրինակ ծառայեն՝ կիրթ արտահայտվելու առումով։ Իրենց մեկնաբանությունները երբ ես կարդում եմ, ինքս ամոթ եմ զգում իրենց փոխարեն։
Ցավոք, վարչապետը հավաստիացրել է, որ շարունակելու է նույն կեպ։ Սա շատ մտահոգիչ է։ Մնում եմ այն համոզմանը, որ հասարակությունը հենց քաղաքական վերնախավից է օրինակ վերցնում, դա ուղիղ ճանապարհ է էլ ավելի այլանդակելու հասարակությանը»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ քաղաքական վերնախավն այդ առումով մտահոգված չէ, այս րոպեի հարցեր է փորձում լուծել, ինչը, կարծում է, վատ հետևանքներ կունենա։
Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ տարվա երկրորդ եռամսյակում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակեց տարեկան զեկույցը, որում Հայաստանը 9 նիշով առաջընթաց էր գրանցել։ Նրա խոսքով՝ հատկապես իշխանությունները սա մեծ ոգևորությամբ տարածեցին, սակայն կարծես թե հաշվի չառան այն քննադատությունները, որոնք հրապարակել էր նույն կազմակերպությունը։ Օրինակ` հատուկ ընդգծվում էր, որ Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ։ Ըստ նրա՝ սա իրողություն է, որը պետք է հաշվի առնել և դրա դեմ պայքարել։