211652_close_icon
views-count400 դիտում article-date 15:42 23-04-2026

Ստեփանավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արսեն Հովսեփյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սուրբ Նշանի 5/1) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Այսպես՝

- խոհանոցի պատերի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,

- առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը,

- խոհանոցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,

- սննդի կառույցի սանհանգույցի դուռն անմիջապես բացվել է դեպի սննդամթերքի մշակման սենյակ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:

Նմանատիպ նյութեր