211652_close_icon
views-count1285 դիտում article-date 16:25 23-04-2026

«Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է իր նախընտրական կարգախոսը՝ «Պաշտպանի՛ր ինքնությունդ»

Լուսավոր Հայաստան կուսակցություն-ը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսը՝ «Պաշտպանի՛ր ինքնությունդ»։

Կից ներկայացված է կուսակցության նախընտրական հնգյակի լուսանկարը։

Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:

Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուեր.

Դրանք են՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը

ԲՀԿ-ն

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը

«Բոլորին դեմ եմ»  ժողովրդավարական կուսակցություն

«Ուժեղ Հայաստան» դաշինք

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Միասնության թևեր»

Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը

«Հայաստան» դաշինքը։

Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:

Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:

Նմանատիպ նյութեր