Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավան քաղաքում. մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են բուժհաստատություններ. ըստ տուժածների՝ պատճառը խմելու ջուրն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն մի քանի ժամ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչներից, ովքեր անհանգստացած խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թունավորման դեպքեր են գրանցվել Սամվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։
Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։
Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում իրավիճակը վերահսկելու և թունավորված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարում թունավորվածների բնակարաններ՝ ճշտելու մանրամասները։
Այսօր՝ ապրիլի 22-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն ասաց․
«Երեկվանից մեր պոլիկլինիկայի աշխատակիցները մոտ 30 կանչով եղել են Բյուրեղավանի տարբեր հասցեներում. մի մասին տեղում են օգնություն ցուցաբերել, մի մասին էլ տեղափոխել ենք պոլիկլինիկա։ Իսկ 2 հոգու այսօր շտապօգնության մեքենաներով տեղափոխել ենք «Աբովյան» բժշկական կենտրոն։ Այս պահին մեկ երեխայի էլ ենք ուզում տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն ծնողները խնդրեցին իրենք իրենց մեքենայով տանեն»։
Իսկ քաղաքապետ Հ. Բալասյանը ասում էր, որ նախնական վարկածով թունավորման դեպքը ջրի հետ է կապված, ինչի համար արդեն տեղեկություններ են փոխանցել և՛ «Վեոլիա ջուր», և՛ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությանը, իսկ մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարականով Բյուրեղավան են ժամանել նաև մարզպետարանի առողջապահության բաժնի աշխատակիցները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի