1240 դիտում
10:27 17-03-2023
Փաշինյանի մեկնաբանությունները Արցախի հարցի և հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ հակասական տպավորություն են թողնում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները Արցախի հարցի եւ հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ խիստ հակասական տպավորություն են թողնում: Եթե դրանք մաքրենք հռետորաբանական «կեղեւներից» եւ «շերտավորումներից», ապա այդ հայտարարությունների իմաստը կարելի է ձեւակերպել այսպես. «Մենք կառուցողական երկխոսություն ենք վարում այն երկրի հետ, որն այդ բանակցությունների արդյունքում ուզում է ցեղասպանության մանդատ ստանալ եւ ոչնչացնել կամ արտաքսել Արցախի բնակչությանը»:
Այդ բանաձեւի երկրորդ մասն անշուշտ արտացոլում է բուն իրականությունը եւ, ի դեպ, ողջունելի է կառավարության վերջին նիստում վարչապետի արձանագրումն այն մասին, որ Արցախն ունի ինքնապաշտպանվելու իրավունք: Բայց, երբ այդ երկրորդ մասը համադրվում է «կառուցողական երկխոսության» եւ «խաղաղության օրակարգի» հետ, ապա անհեթեթություն է ստացվում: Եթե հակառակորդի մտադրություններն այդքան հստակ ու միանշանակ են, ապա պարզ չէ, թե որը պետք է լինի բանակցությունների նյութը:
Եկեք պարզապես թվարկենք, թե ինչ է մեզանից պահանջում Ադրբեջանը.
1.Ճանաչել Արցախն՝ Ադրբեջանի կազմում
2.Լուծարել Արցախի պաշտպանության բանակը
3.Ադրբեջանական ուղեկալներ տեղադրել Բերձորի միջանցքում
4.Ադրբեջանին «վերադարձնել» անկլավները
5.Հայաստանի Հանրապետությունը «վերաբնակեցնել» ադրբեջանցիներով
6.Տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»:
Այս պահին Հայաստանի իշխանությունները դեռեւս կատարել են միայն առաջին պահանջը՝ հանդես գալով համապատասխան հայտարարություններով: Մնացածի վերաբերյալ երբեմն վարանոտ, իսկ երբեմն ավելի հստակ իրենց անհամաձայնությունն են հայտնում: Բայց, ենթադրենք, որ այդ բոլոր պահանջները կամ դրանց մի մասը կատարվում են: Ի՞նչ ենք մենք ստանալու դրա դիմաց: Երաշխի՞ք, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի: Բայց ցանկացած ադեկվատ մարդ հասկանում է, որ նման երաշխիքներ չկան, եւ ոչ մի երկիր ու ոչ մի միջազգային կազմակերպություն այդպիսի երաշխիք այսօր չի կարող տալ:
Բնականաբար, ես չեմ առաջարկում հրաժարվել բանակցություններից: Բայց առաջարկում եմ, որ վարչապետը կամ արտգործնախարարը հստակ եւ վերջնականապես հայտարարեն, որ վերը թվարկած պահանջները Հայաստանի համար անընդունելի են եւ երբեք ընդունելի չեն լինելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
924 դիտում
11:00 01-07-2015
Ցուցարարների հետ անմիջական շփումը «քաղաքական» պայքարի տպավորություն չի թողնում. Առավոտ
2123 դիտում
00:55 06-05-2014
Մխիթարյանը հիանալի տպավորություն է թողնում «10 համարի» դիրքում. Վատցկե
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»