211652_close_icon
views-count2716 դիտում article-date 16:56 19-07-2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։

 

Նմանատիպ նյութեր