211652_close_icon

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

views-count3295 դիտում article-date 11:57 19-07-2025
Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ  գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը՝ հաղորդումը ստանալուց ժամեր անց, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։

Նա տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր