211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Դսեղ գյուղից 15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

views-count8875 դիտում article-date 23:33 17-07-2025
Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա, ում բժիշկները միանգամից առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել վիրահատարան։
 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղից հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։
 
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։
 
Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական մեքենայով, Լոռու մարզի Դսեղ գյուղից, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Կ. Է.-ն է։
 
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր