211652_close_icon

ՀՅԴ երիտասարդները ձերբակալվել ու կալանավորվել են, ոչ թե ապօրինի արարքի համար, այլ ցանկանում են ՀՅԴ անունը կապել шhաբեկչության հետ. փաստաբան

views-count424 դիտում article-date 17:00 14-07-2025

Վերջին գործով ՀՅԴ 7 երիտասարդները ոչ թե բերման են ենթարկվել կամ ձերբակալվել 72 ժամով, որովհետև հիմնավոր կասկած կար, որ այստեղ ապօրինի, քրեորեն հետապնդելի գործողություն է ծավալվել, այլ նպատակ է եղել գորրծողությունները բերել կապել ՀՅԴ հետ, որովհետև իրենց խնդիրն է ցույց տալ, թե Դաշնակցությունն ահաբեկչություն է ուզում անել: Այս մասին «Դաշնակցականների նկատմամբ բռնաճնշումներ, գործի մանրամասները» թեմայով ասուլիսին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքը զավեշտալի է նրանով, որ ոչ մի բանի հետ կապ չունեցող սանտեխնիկին են ապօրինի 72 ժամով զրկել ազատությունից: «Նրա անունը նմանեցրել են դաշնակցականի հետ: Զավեշտալի է նաև այն, որ Անդրանիկ Չամիչյանը, ով սպորտային խաղի սիրահար է և համապատասխան գիտելիքներ ուներ, փորձում էր իրենց խաղն ավելի կատարելագործելով ավելի արդյունավետ դարձնել:

Տղայի տատիկը նրա սպորտային պարագաները դրել է  դռան դիմաց, հարևաները տեսել են ոստիկաններ են կանչել: Իրավապահ համակարգը ստուգել է՝ են ովքեր են խոսել այդ տղայի հետ, իմացել են որ ՀՅԴ ՀԵՄ երիտասարդականից է, ասել են՝ ջան, կպել է: Դա օգտագործել են ՀՅԴ դեմ: Ապա սկսել են երկրորդ ահաբեկչական խմբի քարոզ անել, կապել են Սրբազանի դեպքի հետ: Այդպես սկվեց այն ամենը, ինչը որ սկսվել է»,- պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով՝ նրանք ոչ թե բերման են ենթարկվել, ոչ թե ձերբակալել են 72 ժամով, որովհետև հիմնավոր կասկած ունեն, որ այստեղ ապօրինի քրերորեն հետապնդելի գործողություն է  ծավալվում,  այլ նպատակն է բերել կապել ՀՅԴ հետ: «Իրենց խնդիրն է ցույց տալ, թե Դաշնակցությունն ահաբեկչություն է ուզում անել, և այդ ամենն էլ բերեցին ու կապեցին Բագրատ Սրբազանի հետ կապված գործին»,- նշեց Հարությունյանը:

Փաստաբանի խոսքով՝ հայտնաբերվածները օրենքով ձեռք բերված են:

Նա նշեց հետաքրիրն այն է, որ այս իշխանություններն են օրենսդրական փոփոխություններ արել, զենքի մասին օրենքը փոխել, զենք ձեռք բերելը դյուրինացրել, հեշտացրել ընթացակարգը, հետո որ կարողանան այսպես զանգել սանտեխնիկին, կապը բերեն ստեղծեն, որ այսպես ձերբակալեն ու կալանավորեն:

Նմանատիպ նյութեր