211652_close_icon
views-count7855 դիտում article-date 23:47 06-05-2016

Փաստաբան. «Analitik.am»-ի խմբագրի օգնականը կալանավորվել է ապօրինի. Panorama.am

«Հազվադեպ է պատահում, որ դատարանները նման ապօրինի որոշում են կայացնում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը իր պաշտպանյալ «Analitik.am»-ի խմբագրի օգնական Վ. Գիշյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: Որոշումը քիչ առաջ կայացրել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: Երիտասարդ կինը, ով իր խնամքին ունի 2 տարեկան փոքրիկ երեխա, մեղադրվում է ԱԺ պատգամավորից գումար շորթելու մեջ: Փաստաբանն ասաց, որ դատավորը որոշումը կայացնելիս խախտել է սահմանադրական, քրեադատավարական նորմերը, ինչպես նաև միջազգային կոնվենցիաները: «Այդ որոշման կայացմամբ որևէ իրավական նորմ չի պահպանել դատարանը: Մենք հիմնավոր կասկածն էինք վիճարկում, անձը բնութագրող մի շարք տվյալներ ներկայացրեցինք, նշեցի, որ աղջիկն ամուսնացած է, ունի փոքրիկ երեխա, դրական բնութագիր շրջապատի կողմից, բայց դատարանն արձանագրել է, որ դրանք հիմք չեն կարող հանդիսանալ, որպեսզի նույնիսկ գրավ կիրառվի ու անգամ գրավի միջնորդությունն է մերժել», -նշեց փաստաբանը: Մեղադրյալը, փաստաբանի խոսքով, չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, տվել է ցուցմունքներ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ և որպես կասկածյալ, և որպես մեղադրյալ, ասել է, որ կատարել է հանձնարարություն: «Երբ քննարկվում էր կալանքի միջնորդությունը, դատարանում բարձրաձայնեցինք, որ իր ցուցմունքներով էլ ապացուցվում և հիմնավորվում է հիմնավոր կասկածի բացակայությունը, որ ինքը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ», -նկատեց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը պատրաստ է եղել օգնել նախաքննությանը, տալ ցուցմունքներ, բայց դատարանն անդրդվելի է եղել: Ստեփան Ոսկանյանը մտադիր է բողոքարկել կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում: Մանրամասներն` [url=http://www.panorama.am/am/news/2016/05/06/փաստաբան-Analitik/1575433#.VyyqnHKNGW0.facebook]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր