211652_close_icon

Իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում․ Աբրահամյան

views-count787 դիտում article-date 09:59 11-07-2025
Մեր երկրում այնքան աննախադեպ իրադարձություններ եղան, որ հասարակությունը ծանր իրավիճակներն անցավ տանելու իմունիտետ ձևավորեց: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մեր գործընկեր Արթուր Սարգսյանի կալանավորումն ու ահաբեկչության տակ «սղացնելու» իշխանության հետրողականությունը ցույց է տալիս, որ իշխանությունը խորհրդարանում ընդդիմադիր գործիչների դեմ 2 հիմնական զենք է կիրառում. հարձակում` բռնության ուղեկցմամբ և ուղիղ ազատությունից զրկում:

Բնականաբար բացառելի չէ երկու տարբերակի ներդաշնակ իրականացումը:

Արթուրը պարզ տղա է, հայի լավ տեսակ, ում գործունեությունը որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ այն հոդվածի հետ, որը կախվեց նրա գլխին:

Ազատություն Արթուրին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր