Արդարադատությունը բախվnւմ է քաղաքական շшնտաժին, ու սա մի երկրում, որտեղ իշխանությունը օրենքն ու սահմանադրությունը մեկնաբանում և կիրառում է ըստ օրվա տրամադրությունների․ Տիգրան Աբրահամյան
Նարեկի ու Վազգենի գործով ամոթալի որոշումից հետո «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ գնացի` հանդիպելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Առաջիկայում Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն է, որտեղ արդարադատությունը բախվում է քաղաքական շանտաժին ու սա մի երկրում, որտեղ իշխանությունը օրենքն ու սահմանադրությունը մեկնաբանում և կիրառում է ըստ օրվա տրամադրությունների:
Աշոտ Մինասյան անուն/ազգանունն ու կալանավորի/դատապարտյալի կարգավիճակը միմյանց հետ որևէ առնչություն կամ հատում չունեն, բայց իշխանությունն ունի իր հաշվարկները և մշտական կռվի մեջ է անուն և հեղինակություն ունեցող անձանց ստվերների դեմ:
Ազատությո՛ւն Դավիթ Համբարձումյանին, Աշոտ Մինասյանին, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»,-գրել է նա: