211652_close_icon

Բեռլինը մտահոգված է Աֆղանստանում կանանց իրավունքներին առնչվող իրավիճակով. Գերմանիայի ԱԳՆ

views-count565 դիտում article-date 18:50 10-07-2025
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեպֆուլը հինգշաբթի հայտարարել է, որ Բեռլինը միայն տեխնիկական կապեր է պահպանում Աֆղանստանում թալիբների փաստացի կառավարության ներկայացուցիչների հետ և ավելին չի ծրագրում։

«Աֆղանստանում հումանիտար իրավիճակը, մարդու իրավունքների վիճակը, մասնավորապես կանանց և աղջիկների իրավունքները, լուրջ մտահոգության առարկա են։ Դաշնային կառավարությունը կշարունակի այդ հարցերը բարձրացնել թալիբների ռեժիմի հետ»,- Վիեննայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վադեպֆուլը։

Այս ամսվա սկզբին Գերմանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բեռլինը ցանկանում է ուղիղ համաձայնության գալ «Թալիբան»-ի հետ՝ Գերմանիայից արտաքսման սպառնալիքի տակ գտնվող աֆղան ներգաղթյալներին հետ ընդունելու համար։

Նմանատիպ նյութեր