Բեռլինը Կրեմլի հետ հարաբերություններում հեռանկարներ է փնտրում. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի իշխանություններին անհրաժեշտ է Կրեմլի հետ հարաբերություններում հեռանկարներ որոնել: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն կարող «վերջին պատասխան» լինել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Հիշեցնենք, որ վերջերս Եվրամիության անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկարաձգեցին Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: