820 դիտում
09:06 23-01-2023
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինը դեմ չէ Լեհաստանից Ուկրաինա Leopard-2 տանկերի մատակարարմանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը չի խոչընդոտի Լեհաստանից Ուկրաինա գերմանական Leopard-2 տանկերի մատակարարմանը։
Reuters-ի փոխանցմամբ՝ ֆրանսիական LCI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նրան հարցրել են, թե ինչ կլինի, եթե Լեհաստանն իր Leopard-2 տանկերը ուղարկի Ուկրաինա՝ առանց Գերմանիայի հավանության։ «Այս պահին այս հարցը չի տրվում, բայց եթե մեզ հարցնեին, մենք չէինք խոչընդոտի», – ասել է Բերբոքը:
«Մենք գիտենք, թե որքան կարևոր են այդ տանկերը, և, հետևաբար, մենք այժմ քննարկում ենք դա մեր գործընկերների հետ: Մենք պետք է ամեն ինչ անենք կյանքեր փրկելու և ուկրաինական տարածքներն ազատելու համար»,- հավելել է նա:
Գերմանիայի Ռամշտայն բազայում Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների հանդիպման մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ Կիևին Leopard-2 տանկերի մատակարարման մասին որոշման շուրջ։ Գլխավոր խոչընդոտը դարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշումը, որը զգուշավորություն է ցուցաբերում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ նա պատրաստ է թույլատրել տանկերի մատակարարումը, եթե ԱՄՆ-ն իր տանկերն ուղարկի Ուկրաինա։
Լեհաստանը, Ֆինլանդիան և մի քանի այլ երկրներ արդեն ասել են, որ պատրաստ են իրենց Leopard-2 տանկերը տալ Ուկրաինային, սակայն դրա համար անհրաժեշտ է Գերմանիայի համաձայնությունը՝ որպես արտադրող երկրի։ Լեհաստանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները բազմիցս ուղղակիորեն Բեռլինին կոչ են արել թույլտվություն տալ Ուկրաինային իրենց տանկերը մատակարարելու համար։

Նմանատիպ նյութեր
810 դիտում
15:11 25-01-2023
Գերմանիայի կանցլերը Ուկրաինա Leopard մարտական տանկերի մատակարարման որոշում է կայացրել. Der Spiegel
1192 դիտում
18:04 09-01-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարել Ուկրաինայի ԶՈՒ-ին Leopard եւ Abrams տանկերի մատակարարումը
1297 դիտում
22:25 29-07-2024
Գերմանիան և Դանիան Ուկրաինային են մատակարարել Leopard տանկերի նոր խմբաքանակ
Այս բաժնից
670 դիտում
09:30 25-01-2025
Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում
799 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
775 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին