211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. մի քանի գյուղերի ծաղկավաճառներ ասում էին. «Էկոնոմիկայի նախարարը թող մեր ականջներին լապշա չկախի, մեր խնդիրը պետք է լուծվի վարչապետի մակարդակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count67508 դիտում article-date 15:39 10-07-2025
Այսօր՝ հուլիսի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի մի քանի գյուղերում: 
 
Ծիածան գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել գյուղի մեծ թվով բնակիչներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հստակ պատասխան տա, թե իր ղեկավարած կառույցը ինչ է անում, որպեսզի գյուղացուն փրկի հերթական կործանումից: 
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիները ասում էին. 
 
«Դեռ սովետական տարիներից գյուղում եղել են բնակիչներ, ովքեր գյուղատնտեսկան աշխատանքներին զուգահեռ զբաղվել են նաև ծաղկավաճառությամբ: 
 
Անգամ մութ ու ցուրտ տարիներին ծաղիկներ ենք աճեցրել ու հանել վաճառքի ոչ միայն Հայաստանում, այև Ռուսաստանում ու արտերկրում: 

Մինչև վերջերս ոչ մի խնդիր չենք ունեցել, անգամ տարեցտարի Ռուսասանից խնդրում ու մեզնից ավելի շատ ծաղիկեր էին պահանջում: 
 
Արտահանմանում ոչ մի խդնիր, ոչ մի խոչընդոտ չենք ունեցել, բայց հունիսի 28-ից, ոչ միայն մեր գյուղում, այլև հարակից մի քանի գյուղերում, ինչպես նաև մի քանի մարզերում ծաղկավաճառությամբ զբաղվողներս հայտնվել ենք անտանելի և անօգնական վիճակում: 

2 օր առաջ Կառավարության մոտ հավաքվել էինք, մեզ ընդունեցին էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, լսեցին ու խոստացան, որ ամեն բան կանեն, որպեսզի մեր խնդիրը լուծվի, բայց արդե որերորդ օրն է՝ ոչ մի դրական տեղաշարժ: 

Էլ չենք էլ հավատում Էկոնոմիկայի նախարարին, քանի որ հարցի լուծումը միայն կարող է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդիրը քննարկելով իր ռուս գործընկերոջ հետ:
 
Վարկերով ջերմոցներ ենք ստեղծել, աշխատատեղեր ենք բացել ու հիմա չգիտենք՝ ինչ է գալու մեր գլխին:

Եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի՝ մեր հարցը լուծելու ուղղությամբ, ապա ստիպված դիմելու ենք կտրուկ միջոցների: 

Հանրապետության բոլոր մարզերում փակելու ենք ճանապարհներ, որովհետև դա մեր գոյության հարցն է:

Կառավարութունն ասում է՝ մի արտագաղթեք ու ստեղծեք աշխատատեղեր, մենք այդ ամենն անում ենք, բայց քանի օր է՝ Էկոնոմիկայի նախարարի ոչ սրտացավ մոտեցման արդյունքում երևի գյուղեր դատարկվեն: 

Բավական է, այս հարցը կարող է լուծել միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը»: 

Գյուղացիները մատնացույց էին անում իրենց կողմից ստեղծված բիզնեսները, որտեղ հազարավոր ծաղիկներ արդեն ոչնացվել են, մեծ մասն էլ ոչնչացման եզրին է ու պետք է օր առաջ Հայաստանի Կառավարությունը Ռուսաստանի Կառավարությանը հորդորի, որպեսզի արհեստական ոչ մի խոչընդոտ չստեղծեն, ինչը երբևէ չի եղել, իսկ Հայաստանից Ռուսաստան ու արտերկիր ներմուծված ծաղիկները միշտ սպառվել են ժամերի ընթացքում:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն պատկերն է Մրգաստան գյուղում, որտեղ հսկայական ջերմոցներում փչացել ու շարունակում են փչանալ մարդկանց քրտինքով աճեցրած ծաղիկները: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր