211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում․ Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

views-count11728 դիտում article-date 20:32 09-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։

Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում, «Ուիգմոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ հիվանդանոց է մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է բերվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ՝ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 5-ամյա տղա է, ով նույն օրը՝ ժամը 10։20-ի սահմաններում, այն մանկապարտեզում, ուր հաճախում է, խաղասենյակից անցել է հարակից ճաշասենյակ, բարձրացել է աթոռի վրա, բացել պատուհանը և վայր ընկել՝ հայտնվելով բակային հատվածում, ինչի պատճառով էլ մարմնական վնասվածքներ է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր